|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեկը մյուսի հետեւից փակվում են եվրոպական երկրների օային տարածքները` իսլանդական Գրիմսվոտն հրաբխի արտանետած մոխրի պատճառո: Փակ է Իսլանդիայի օդային տարածքը, արգելված են թռիչքները Շոտլանդիայի եւ Բրիտանիայի մի շարք շրջանների վրայով, նորվեգական Շպիցբերգեն հասնել հնարավոր չէ: Երեկ եվրոպական 500 ավիաչվերթ է չեղյալ հայտարարվել:
Այսօր փակվել են գերմանական Բրեմեն եւ Համբուրգ քաղաքների օդանավակայանները Իշխանությունները չեն բացառում, որ սահմանափակումները կտարածվեն նաև այլ քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեռլինի վրա. տեղեկացնում է BBC-ն:
Ի դեպ, իսլանդացի հրաբխագետները խոստացել են, որ մի քանի օրից հրաբխի ժայթքումը կդադարի։