|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կահիրեի Էյն Շամս արվարձանում ղպտիական եկեղեցու բացումը մահմեդականների ու քրիստոնայների նոր բախումներ է հրահրել:
Սալաֆիստ մահմեդականները փորձել են խոչընդոտել եկեղեցու բացմանը, հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել: Ոստիկանությանը հաջողվել է դադարեցնել այն, մի քանի մարդ ձերբակալվել է: Դրանից հետո միայն մի խումբ ղպտիներ կարողացել են մտնել սրբավայր:
Եկեղեցին բացվել է դեռեւս Մուբարաքի օրոք մշակված նախագծի շրջանակներում: Կրոնական լարվածությունը թուլացնելու նպատակով երկրի իշխանությունները մտադիր են վերաբացել մոտ 50 ղպտիական եկեղեցիներ. տեղեկացնում է mignews.com-ը: