|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 16-ին երկշաբաթյա օրակարգով Հայաստան կայցելի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: Աշխատանքային խմբում ընդգրկվել են 9 երկրների ատոմային էներգետիկայի լավագույն մասնագետներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կայքը, OSART հանձնախմբի այցելության նպատակն է ուսումնասիրել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը: Ի դեպ, երբ OSART-ը ուսումնասիրություններ է կատարում այլ երկրների ատոմային կայաններում, խմբում ընդգրկվում են նաեւ Հայաստանի ատոմային էներգետիկայի մասնագետները: