|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանական լրատվամիջոցներն ապրիլի 11-ին տեղեկություն էին տարածել, թե ԱՄՆ Տեխաս նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Զերվասը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ադրբեջանցիների, այսպես կոչված` «1918 թվականի ցեղասպանությունը»:
Սակայն պարզվել է, որ Ջոն Զերվաս անունով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամի ոչ ոք չի ճանաչում. իրականում նա ընդամենը Տեխաս նահանգի նահանգային Ներկայացուցիչների պալատի անդամ է: Իսկ հայտարարության տեքստը կարելի է գտնել միայն ադրբեջանական ԶԼՄ-ներում: