|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երբ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթղթեր են ստեղծվում, ապա դրանց մշակման փուլին պետք է մասնակցի նաեւ Արցախի Հանրապետությունը:
Խոսքը վերաբերում է նաեւ Մադրիդյան սկզբունքներին, որոնց պատրաստմանը ԼՂՀ-ն ոչ միայն չի մասնակցել, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստաթուղթը պաշտոնապես չի ներկայացրել ԼՂՀ-ին, որն, ի դեպ, հակամարտության անմիջական կողմն է: Պատճառն այն է, որ Արցախը չի մասնակցում բանակցություններին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասաց, որ Հայաստանը բանակցում է, որպեսզի ԼՂՀ-ն նույնպես բանակցային գործընթացի դերակատարներից մեկը դառնա. «Հայաստանը չի թաքցնում, որ բանակցությունների շրջանակներում առաջնահերթ նշանակություն է տալիս այդ ձեւաչափի վերականգնմանը, հետեւաբար, ես կարծում եմ, որ գործադրվող ջանքերը արդյունք կտան, եւ Արցախը կմասնակցի բանակցություններին»,- ասաց Բ. Սահակյանը: