|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնիայի ատոմակայաններում մի քանի տարի շարունակ լուրջ խնդիրներ են եղել, սակայն կառավարությունը թաքցրել է իրական պատկերը. բացահայտում է WikiLeaks-ը:
Ըստ նույն աղբյուրի` 2008-ին Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ներկայացուցիչը զգուշացրել էր, որ Ճապոնիայի ատոմակայաններում անվտանգության միջոցառումները չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին:
Դրանից հետո Ճապոնիայի իշխանությունները խոստացել էին բարձրացնել կայանների անվտանգության մակարդակը, մասնավորապես` «Ֆուկուսիմա»-ում կառուցելով աղետների հակազդեցության արտակարգ կենտրոն:
Մարտի 11-ին երկիրը ցնցած երկրաշարժը ցույց տվեց, սակայն, որ հակազդեցության կենտրոնը հաշվարկված էր առավելագույնը 7 բալանոց երկրաշարժի համար, մինչդեռ ատոմակայանին վրա հասավ 9 բալանոց ստորգետնյա ցնցում: