|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ Բրիտանիայի թագուհին մտավախություն ունի, որ Յորքի հերցոգ Էնդրյուի գործարար հարաբերությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վնաս են հասցնում թագավորական ընտանիքի հեղինակությանը:
Թագաժառանգի եւ Ադրբեջանի նախագահի 6-ամյա «սերտ բիզնես հարաբերությունների» վերաբերյալ բրիտանական The Daily Mail թերթում տպագրված հոդվածից հետո Ելիզավետա Երկրորդն իր մոտ է հրավիրել Էնդրյուին եւ զգուշացրել, որ Իլհամ Ալիևի նման միլիարդատեր դիկտատորների հետ նրա հարաբերությունները «հարվածում են թագավորական ընտանիքի հեղինակությանը, եւ թագաժառանգ Ուիլյամի պսակադրության նախօրեին նման տեղեկությունների հրապարակումը տհաճություն և ցավ են պատճառում իրենց»: