|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության ազատ ոճայինների պայքարը: Այսօր ըմբիշները մրցում են 4 քաշային կարգերում` 55, 66, 84, 120:
Ավարտվեց 55 և 66 կգ քաշայինների պայքարը: 55 կգ քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի համար եզրափակիչում հանդիպեցին Սարոյան Մաթոսը և Թադևոսյան Երվանդը: Արդյունքում` դժվարին մենամարտից հետո չեմպիոն դարձավ Սարոյանը:
66 կգ քաշայինների եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում հանդիպեցին Գրիգորյան Գրիգորը և Հովսեփյան Սերգեյը: Չեմպիոնի տիտղոսը տեսարժան մենամարտից հետո շնորհվեց Գրիգորյանին:
Այսպիսով, եզրափակիչում հայտնված ըմբիշները հնարավորություն կունենան մասնակցելու Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը: