|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյուղատնտեսության նախարարություն գործուղված ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը «տարվա նախարար» տիտղոսին արժանացավ այն պատճառով, որ հեռանալիս իր հետ տարավ կաբինետի եւ հանգստի սենյակի հեռուստացույցները, որոնք դեռ նախորդի` դաշնակցական Արամայիս Գրիգորյանի օրոք էին հայտնվել այդտեղ, սակայն նա չէր էլ մտածել իր հետ տանել իր հեռուստացույցները:
Ինչպես երեւում է` նախարարությունը լավ է պրծել, որովհետեւ Գերասիմը նախկին աշխատավայրից իր հետ մի բան տանելու հին սովորություն ունի: Մեր տեղեկություններով` Վերահսկիչ պալատում աշխատելու տարիներին նրան տրվել է կինոխցիկ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա տեղնուտեղը նկարահանի օրենքը խախտողին եւ իրեղեն ապացույցներ ներկայացնի իր վերադասին:
Գործից ազատվելիս, սակայն, Գերասիմը ոչ մի կերպ չի համաձայնել վերադարձնել պետական գույք համարվող «կամերան»: ԱԽՔ-ին խորհուրդ է տրվում է, այս նկատառումներից ելնելով, նրան թողնել կադրերի տրամադրության տակ: