|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու եւ նույն ընկերության նախկին աշխատակից Պլատոն Լեբեդեւի փաստաբանները ստացել են նրանց երկրորդ դատական գործի վճռի պատճեն:
«Միայն մեկ պատճե էր արվել, իսկ մյուսներին խոստացել են տալ մյուս շաբաթվա ընթացքում»,- այսօր ասել է Խոդորկովսկու փաստաբան Վադիմ Կլյուգվանտը:
Վճիռը ավելի քան 600 էջից է բաղկացած: Փաստաբանը նշել է նաեւ, որ դատավարության արձանագրությունը նորից չեն տրամադրել իրենց եւ այդ մասին խոսք անգամ չի եղել:
Փաստանը չի հստակեցրել, թե որքան ժամանակ կպահանջվի դատապաշտպաններից այդ ամբողջն ուսումնասիրելու եւ վճիռը բողոքարելուն պատրաստվելու համար:
Այս մասին գրում է Интерфакс-ը: