|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Շուկայական կնոջ վարքագիծ է, եթե դու «հաթաթա» ես տալիս ու ոչ մի քայլ չես անում»,-գնահատելով Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը` նման կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի դիրքորոշման մեջ շանտաժի տարրեր կան, սակայն ըստ էության, ամեն ինչ շատ ավելի անլուրջ է:
Պատգամավորի համոզմամբ, Ադրբեջանն աստիճանաբար փոխում է իր հիմնական հռետորաբանության ուղղվածությունը:
Ադրբեջանի ռազմատենչ կողմնորոշումը հայտարարությունների մեջ զգալիորեն մեղմացել է, ինչը միջազգային ուժային կառույցների հետ որոշակի բանակցային գործընթացի արդյունք է:
«Քանի որ ռազմական հայտարարությունների շրջանակը սպառվել է, հիմա էլ հարցն ուզում են բարձրացնել ՄԱԿ»,-նշել է Վարդան Խաչատրյանը: