|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բիթլզի հանրահայտ Էբբի ռոուդ անցումին «II աստիճանի» կարգավիճակ է տրվել, որը Անգլիայում աեմնատարածված պաշտպանված կարգավիճակն է և նշանակում է, որ շենքը կամ հուշարձանը ազգային կարևորություն և հատուկ հետաքրքրություն է իրենից ներկայացնում, տեղեկացնում է BBC-ն:
Անցումը իր տեսակի մեջ առաջինն է, որ ստացել է այս կարգավիճակը: Այն հայտնի է դարձել, երբ Բիթլզը Էբբի ռուուդ փողոցի վրա նկարվել է իր 1969 թ.-ի «Էբբի ռոուդ» ալբոմի շապիկի համար:
Սկզբնական «զեբրա անցումը», որտեղ Բիթլզը նկարվել է դեռ 30 տարի առաջ ճանապարհային երթևեկության պատճառներով մի քանի մետր տեղափոխվել է, և սկզբնական անցումից ոչինչ չի մնացել:
Սակայն Անգլիայի Տուրիզմի նախարար Ջեն Փենռոսն ասել է. «Լոնդոնի այս անցումը ամրոց կամ տաճար չէ, բայց ի շնորհիվ Բիթլզի և 1969 թ.-ի օգոստոս ամսին տեղի ունեցած 10 րոպեանուց ֆոտոսեսիայի այն արժանի մեր ժառանգության մաս կազմել»: