|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։
Այս մասին ասել է փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը։
«Գոհարը իր խնամքին ունի 1.5 ամսական երեխա, որը սնվում է բացառապես մայրական կաթով։
Հարցաքննությունն ավարտվել է, Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ։
Խափանման միջոցի քննություն դեռ պետք է իրականացվի»-Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան։