|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փարիզում ընթացող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովից մանրամասներ է ներկայացնում «ՌԱԴԻՈ AYP FM»-ի մեկնաբան Մարիետ Կարապետյանը։ Առաջին քննարկման թեման էր՝ «Սփյուռքի ռազմավարական դերը և քաղաքական օրակարգը»։ Բանախոսներն էին՝ Վահան Զանոյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, Էլիզաբեթ Չուլջյանը, Ջոնաթան Սպանգենբերգը, Կիրո Մանոյանը։ Պանելային քննարկումը վարեց Գևորգ Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովը, որը միտված է վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին և մարտահրավերներին դիմակայելուն։
Խորհրդաժողովի նպատակն է հավաքաբար քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը՝ ձևավորելով միասնական ու նպատակաուղղված դիրքորոշում՝ ի պաշտպանություն և հզորացում Հայաստանի պետության, հայկական սփյուռքի և, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի։
Խորհրդաժողովը համախմբել է ավելի քան 25 երկրից շուրջ 150 ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպությունների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագետների, գործարարների և երիտասարդների։
Օրակարգի առանցքային կետերն են՝
• Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում և քաղաքական օրակարգը.
• Ազգային արժեքների և Հայոց եկեղեցու կարեւորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահապանման առումով․ նոր իրավիճակի մարտահրավերները.
• Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ, Սփյուռքն իբրեւ հայկական աշխարհի փափուկ ուժի բաղադրիչ.
• Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում՝ հանուն համահայկական նպատակների։
Ավարտին խորհրդաժողովը աշխարհասփյուռ հայությանը կդիմի կոչ- հայտարարությամբ, որին կհաջորդեն քաղաքական, տեղեկատվական, համայնքային և այլ նախաձեռնություններ։