|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ.Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց մեր միջնորդությունը՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխեց վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով»,- նշել է Մելիքյանը։