|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանում կայացել է Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որը հայ մարզիկների համար նաև ընտրական փուլ էր «Աշխարհի գավաթ 2026» միջազգային մրցաշարից առաջ։ Այս մասին տեղեկանում ենք Sport Media-ից։
Մրցաշարին մասնակցել է 423 մարզիկ 6 տարիքային խմբում։ Մրցումներն անցել են լարված ու հետաքրքիր պայքարում՝ լեփ-լեցուն տրիբունաների ներքո։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու ապրիլի 25-26-ը Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը։
Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայի մարզիկներն առաջիկա հանգստյան օրերին հանդես կգան նաև Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որը տեղի կունենա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։