|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին»,- անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու դատարանի որոշմանը՝ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
«Կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։
Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն)։
Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը:
Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին։
Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։