|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«2 գրաֆիկ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության 2026 թ. զեկույցից:
1֊ին գրաֆիկը ցույց է տալիս, որ 2025 թ. օգոստոսի 8֊ից հետո Ադրբեջանը, այդ թվում պետական լրատվականները սկսել են ավելի շատ խոսել «Արևմտյան Ադրբեջան» (իրականում Հայաստանը զավթելու) կոնցեպտի մասին՝ շուրջ 30%֊ով ավելի շատ։
2֊րդ գրաֆիկը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է ավելի շատ զինվել՝ ռազմական բյուջեն գնալով աճում է։ Սա ՀՀ֊ում ռազմական բյուջեի կրճատման, ծառայության ժամկետի նվազեցման ֆոնին։
Սա ընդդիմությունը չի ասում, սա փաստում է անգամ Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայությունը։ Հիմա ինքներդ ասեք, Ադրբեջանն ինչի՞ է պատրաստվում»։