|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քնեսեթում իր ելույթում դիմել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին՝ խնդրելով հետագայում կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Եթե դու դեմ չես, Սթիվ, ապա արի նախ կենտրոնանանք Ռուսաստանի վրա», - հայտարարել է Թրամփը։
Ուիթքոֆը վերջին ամիսներին, բացի մերձավորարևելյան հակամարտության կարգավորման վրա աշխատելուց, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցի շուրջ բազմիցս շփվել է ռուսական կողմի հետ։