|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը քննադատել է ՍԴ դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ շեշտելով նրա պատասխաններից խուսափող վարքագիծը։ Նա անդրադարձել է Վանաձորի, Ալավերդու, Վարդենիսի համայնքներում իշխանության վարքագծին, ինչը, ըստ նրա, մեծամասնության դիկտատուրա է, ոչ թե ժողովրդավարություն։ Կյուրեղյանը խոսել է գործադիրի՝ օրենսդիրի և դատական համակարգի նկատմամբ ճնշման, վարչապետի կողմից սահմանադրական նորմերի խախտման, եկեղեցու բացառիկ դերի նսեմացման և բարեգործների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։