|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Երևանի հայտարարությունը, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
«Հակառակ կողմը, նման միտումնավոր ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելով, փորձում է միջազգային հանրության մոտ աղավաղված կարծիք ձևավորել և հող ստեղծել հետագա սադրանքների համար։ Մենք հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա», - ասվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ մայիսի 29-ին՝ գիշերը ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։