|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Խաղաղապահ ուժերի բրիգադը նոր հրամանատար ունի։ Այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երկու հրամանագրեր է ստորագրել։ Դրանցից մեկով նա գնդապետ Համլետ Լևոնյանին ազատել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից և նշանակել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար է նշանակվել գնդապետ Ռուբեն Պապյանը։
Հավելենք, որ Համլետ Լևոնյանը Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի փետրվարին: