|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության լրատվական գործակալությունը։
«2024 թվականի դեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը վարելու է ՌԴ վարչապետը։
Ռուսաստանը 2024 թվականին նախագահում է համագործակցությունում։ Մոսկվայի նախագահության ծրագիրը ներառում է ավելի քան 150 միջոցառումների անցկացում։