|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գազայի հատվածում հումանիտար ենթակառուցվածքների վիճակը մոտեցել է լիակատար փլուզմանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Գազայում հումանիտար համակարգը մոտ է լիակատար փլուզմանը՝ ավելի քան 2 մլն խաղաղ բնակիչների համար աներևակայելի հետևանքներով»,-ասել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Իսրայելի ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին նաև հրադադարի կոչ է արել։
«Կրկնում եմ Մերձավոր Արևելքում հումանիտար հրադադարի, բոլոր պատանդների անվերապահ ազատ արձակման և անհրաժեշտ ծավալով կենսական բեռների առաքման իմ կոչը։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն ստանձնի: Եկել է ճշմարտության պահը։ Պատմությունը` մեզ դատավոր»,- գրել է նա։