|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոր հանձնաժողով կստեղծվի՝ ընդունելու Դեբեդի վրա Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ կառուցվող կամրջի հայաստանյան հատվածը։ Նման որոշում է ՀՀ կառավարությունն ընդունել այսօրվա նիստը ընթացքում։ Կամրջի կառուցման աշխատանքները ավարտվել են։
Հանձնաժողովը կհետազոտի կամրջի համապատասխանությունը հաստատված նախագծին և փաստաթղթերի պարտադիր պահանջներին, կտրամադրի ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող ակտ, որն էլ հիմք կհանդիսանա հայկական կողմի համար կամուրջը շահագործման ընդունելիս։