|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պատերազմում զոհված զինծառայողների նստացույցը կառավարության շենքի մոտ շարունակվում է: Նշենք, որ նրանք անժամկետ նստացույց են հայտարարել զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով:
«Թրջված, բայց աննահանջ…
Մեր նստացույցը շարունակվում է».- ասվում է «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: