|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իմիջիայլոց, եթե դե-ֆակտո իշխանության գավառական մտածողությամբ սատարողների մոտ կա պատրանք, որ այսպիսի քայլերով թուրքերին սիրաշահելով՝ խուսափելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հաջորդ հարձակումից, ապա դա հերթական պատրանքն է, գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Թուրքիան, ի տարբերություն տեղական գավառամիտների, լուրջ պետություն է, որն անշեղորեն իրականացնում է սեփական շահերից բխող քաղաքականությունը, որն էլ, իր հերթին, նպատակ ունի վերացնել տարածաշրջանում հայկական ինքնիշխան քաղաքական գործոնը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նա։