|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը, հայտնել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիների քննարկումը։
Շեշտվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով համաչափ աշխատանքի վերսկսման կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»», - հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ն։