|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանական «Գարաբաղ» կոչվող ակումբը պաշտոնական բողոք կուղարկի ՈՒԵՖԱ-ին և «Մարսել» ակումբին՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Մարսել» - «Գարաբաղ» խաղի ժամանակ մարզադաշտում հայերի կողմից «սադրանքի» վերաբերյալ։ Այս մասին Trend-ին հայտնել է «Գարաբաղ» ՖԱ-ի մամուլի քարտուղար Գյունդուզ Աբասզադեն։
Հիշեցնենք, որ ՀՅԴ «Նոր սերունդ» Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները ֆրանսիական Մարսելի և ադրբեջանական «Գարաբաղի» միջև հանդիպման ժամանակ պարզել էին Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև երգել ՀՀ պետական օրհներգը: