|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը: Այս մասին ասված է «Իրավական ուղի» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայանալու է նրանցից մեկի՝ պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նալբանդյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար։