|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Թուրքիայի դեսպանի կանչման մասին թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո:
Մայիսի 17-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ հայտարարել էր. «Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որը Իսրայելի դրոշը կախել է կանցլերի վարչակազմի շենքի վրա: Ձեր պետության շենքի վրա ահաբեկչական պետության դրոշ բարձրացնելը նշանակում է ձեզ նույնացնել ահաբեկչության հետ»:
«Նախագահ Էրդողանի այս անհեթեթ հայտարարություններից հետո առավոտյան Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որպեսզի հստակ փոխանցվի Ավստրիայի դիրքորոշումը»,- նշում է Ավստրիայի ԱԳՆ-ն: