|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի բժշկական համայնքի ներկայացուցիչները դեկտեմբերի 12-ին հայտարարություն էին տարածել, որում պահանջում էին ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ ու անցնցում հեռացումը:
Անցած 5 օրերին հայտարարությանը միացողների թիվն արագորեն համալրվեց՝ հատելով 300-ի սահմանագիծը: Yerkir.am-ը պարբերաբար ստանում է հայտարարությանը միացող՝ բուժհաստատությունների ներկայացուցիչների նոր անուններ, և ցուցակը պարբերաբար թարմացվում է:
Հայտարարության տեքստին և մինչ այս պահը միացողների անվանացուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հայտարարությունը բաց է միանալու համար: Ցանկացողները կարող են դիմել 077044401 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային փոստին կամ գրանցվել այստեղ: