|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը. Yerkir.am-ին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նշվում է՝ անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը ԱԱԾ աշխատակիցների իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը, ինչը հետազոտման նպատակով ուղարկվել փորձաքննության:
Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին:
Հարուցվել է քրեական գործ: