|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին,թե իբր «Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է Ադրբեջանի անբաժան մաս, ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին միշտ կառուցողական մոտեցման կոչ է արել։
Զախարովան շեշտել է՝ ինքն Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ և չգիտե թե ինչ է նկատի ունեցել Ալիևը։
Ըստ Զախարովայի՝ ՌԴ-ն ու միջնորդ մյուս երկրները փորձում են հասնել հակամարտության վերջնական կարգավորմանն ու խնդրի լուծման արագացմանը։
«Մեր կողմից մենք մշտապես կառուցողական մոտեցման կոչ ենք արել կողմերին: Եվ կասկածել, որ հենց դա է նրանց նպատակը, ես չեմ կարող ու չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են և արտահայտում են իրենց ժողովուրդների ակնկալիքները»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը