|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի մեղադրանքները, որոնց համաձայն՝ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման համար. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Սաուդյան Արաբիան տարածաշրջանում փոփոխականների ընկալման բացակայության պատճառով լարվածություն է հրահրում՝ իր ռազմականացված քաղաքականությամբ եւ ճգնաժամ սադրելով»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ նշելով, որ բին Սալմանի մեղադրանքները վկայում են Սաուդյան Արաբիայի՝ իրավիճակը չընկալելու եւ սխալ մոտեցման մասին:
Մուսավին հույս է հայտնել, որ Ռիադը ճիշտ ուղու վրա կկանգնի եւ նոր՝ երկխոսության ու փոխգործակցության վրա հիմնված քաղաքականություն կվարի: «Իրանի Իսլամական Հանրապետությունը, անկասկած, կողջունի այս նոր մոտեցումը»,- ասել է նա: