|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 31-ից բացվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Միկրոբլոգում նշված է, որ այն ստեղծվել է նախագահ Սերժ Սարգսյանի անցած ուղին, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև բանակաշինության ու պետության կայացման գործում նրա ունեցած անուրանալի ավանդը ներկայացնելու, ՀՀ 3-րդ նախագահի ընթացիկ գործունեության, Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ նախագահի տեսակետների, դիրքորոշումների մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: