|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 18-ին հանդիպում ունեցա Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Քննարկել ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցներին, նրանց իրավունքներին և քաղաքացիական այդ մարդկանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող այն գործընթացներին, որոնց ներգրավված է Մարդու իրավունքների պաշտպանը»,-գրել է Արման Թաթոյանը: