|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին` ավելի մեծ վնաս չհասցնել երկրին և հրաժարվել հեղաշրջման ներկայիս ռազմավարությունից: Այդ մասին նա ասել է իսպանական La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում. հայտնում է Корреспондент-ը:
Մադուրոն վտսահեցրել է, որ հանդես է գալիս ընդդիմության հետ երկխոսության օգտին, և դիմել է Գուաիդոյին` կոչ անելով նրան լավ մտածել, թե ինչ է նա անում:
Մադուրոն նաև կոչ է արել Թրամփին` սխալներ թույլ չտալ: «Եթե ամերիկյան բանակը գրոհի, մենք ստիպված կլինենք պաշտպանվել: Մենք չենք հանձնի Վենեսուելան»,- ասել է նա: