|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ եւ ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները եւ հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին: