|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ-ին, որում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին:
«Մենք ասում ենք, որ պատրաստ ենք քննարկել այդ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը: Հաճախ են հարցում` պատրա՞ստ է ՀՀ-ն զիջումների, սակայն ոչ ոք չի հարցնում` պատրա՞ստ է, արդյոք Ադրբեջանը: Բոլորը հարցնում են` պատրա՞ստ է Հայաստանը փոխզիջումների, բայց չեն հարցնում` պատրա՞ստ է Ադրբեջանը: Եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, ապա մենք նույնպես պատրաստ ենք: Եթե պատրաստ չէ, ապա մենք էլ պատրաստ չենք»,- ասել է ՀՀ վարչապետը:
Ըստ Փաշինյանի` հարցը չի կարող լուծվել առանց փոխզիջումների, սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամեն օր սպառնում է պատերազմ սկսել: վ«Ադրբեջանը պետք է իմանա, որ հնարավոր չէ Հայաստանի հետ խոսել սպառնալիքների միջոցով»,- հավելել է ՀՀ վարչապետը: