|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 27-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Գ., ծնված 2010թ.) բախվել է մայթեզրին կայանած «Mersedes GLC-250» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Է. Օ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: