|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոտենում է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Այդ երկու տոներին նվիրված արտասովոր նվեր է պատրաստվում: Պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ` այս տարվա սկզբին խորհրդանշական ակցիայի հիմք է դրվել` Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի դրոշներն ուղարկվել են տիեզերական ճանապարհորդության՝ Միջազգային տիեզերակայան: Այդ մասին հայտնում է novostink.ru-ն:
Նախաձեռնությանն աջակցել են մի շարք մարդիկ ՀՀ-ից և ՌԴ-ից, նաև` «Ռոսկոսմոս»-ի ղեկավարությունը: Հրաչյա Պողոսյանն օրհնություն է ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից:
Ներկայումս դրոշները հերթական պտույտն են կատարում Երկիր մոլորակի շուրջըվ:
Ռուս տիեզերագնացների անձնակազմը Երկիր է վերադառնալու սեպտեմբերին: Հոկտեմբերին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևան է ժամանելու Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում են լինելու նաև տիեզերագնացները: Նրանք էլ այդ դրոշները կփոխանցեն Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի իշխանություններին: