|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 28-ին ՀՅԴ «Ապառաժի» շրջանի 22-րդ հերթական Շրջանային ժողովն ավարտեց իր աշխատանքները:
Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ:
Ժողովը գնահատել եւ ամփոփել է շրջանավարտ ԿԿ-ի երկամյա գործունեությունը, քննարկել նորընտիր ԿԿ-ի անելիքները: Ժողովի ավարտին կայացել է նոր Կենտրոնական կոմիտեի ընտրություն:
Ընկերների քվեարկության արդյունքում՝ ընտրվել է Կենտրոնական կոմիտեի հետեւյալ կազմը՝ Դավիթ Իշխանյան, Վահրամ Բալայան, Կամո Բարսեղյան, Սևակ Խաչատրյան, Մհեր Պողոսյան, Ժիրայր Շահիջանյան, Վահագն Դադայան, Գագիկ Մարտիրոսյան:
aparaj.am