|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանցի-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan TV հեռուստաալիքին և պատմել Բաքվի բանտում անցկացրած օրերի ու բժիշկների կողմից ցուցաբերված վերաբերմունքի մասին:
Նրա խոսքով` բանտում եղած ժամանակ նա ատամների հետ կապված խնդիրներ է ունեցել, և բլոգերի ատամները բուժել են առանց անզգայացնող միջոցների՝ ասելով, թե «ՀՀ-ի համար լրտեսություն անողներին անզգայացում չի հասնում»:
«Դա շատ ցավալի ու տհաճ էր, մանավանդ, որ ես լրտես չեմ, և նման թեմաներով կատակները համարում եմ ոչ տեղին»,- գրել է Լապշինը:
Նա նաև պատմել է, որ բանտում եղած ժամանակ հարևան բանտախցերի կալանավորները պարբերաբար իրեն անվանել են «հայերի մարմնավաճառ» և սպառնացել հաշիվներ մաքրել իր հետ: