|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Վանաձորի քաղաքային կոմիտեն, քննարկելով Վանաձոր քաղաքի հիմնախնդիրները, դրանց առաջնահերթություններն ու հնարավոր լուծումները, Վանաձորի Ավագանու գործունեությունը և նրա հետ կապված հանրային շահարկումները, ինչպես նաև կոմիտեն լինելով Վանաձոր քաղաքում կուսակցության գործունեության պատասխանատու մարմին, կաշկանդված չլինելով ՏԻՄ համագործակցության հուշագրով և Վանաձորի ավագանիում իր համամասնությամբ, գերակա համարելով Վանաձորի շահը, հայտարարում է.
1. Վանաձոր քաղաքը և վանաձորցիները տևական ժամանակ ճգնում են, տարիներ շարունակ սպասելով կուտակված խնդիրների լուծմանը:
2. Քաղաքը 2016թ. ՏԻՄ ընտրություններից հետո «պատանդ» է դարձել ավագանում ներկայացված կուսակցությունների քաղաքական և իրավական շահարկումներին, կապված ավագանու իրավական կարգավիճակի և նրա գործունեության հետ:
3. Քաղաքային կոմիտեն և Վանաձորի ավագանու ՀՅԴ ֆրակցիան Վանաձորի հիմնախնդիրների լուծման նպատակով հանդես կգան միասնական ծրագրով: