|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում ԱՄՆ նախակին դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել ու ողջունել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ ադրբեջանցի գերեվարված զինվորի հետ հանդիպմանը: «Աշխարհը պետք է ծափահարի, երբ ձերբակալվածին/գերի ընկածին վերաբերվում են հարգանքով/արժանապատվորեն:
Կարծում եմ, որ պետք է փոխադարձ լինի»,- գրել է դիվանագետը: Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:
Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։