|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց որոշման նախագիծ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ:
Այդ նպատակով արտաքին գործերի նախարարությանը 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 2017 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 43 միլիոն 368 հազար դրամ: Այն նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար: