|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման մասին, իր գոհունակությունը հայտնեց այդ կապակցությամբ: «Դեռ վաղ է արդյունքներից խոսել, բայց ասեմ, որ վարչապետի նշանակումը դրական սպասելիքներ է առաջացրել ժողովրդի մեջ: Նրա գիտելիքները, աշխատանքային փորձն իսկապես հույս են ներշնչում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Մարտիրոսյանը նաև խոսեց ՏԻՄ ընտրությունների մասին: Նա ընդգծեց՝ որքան էլ որոշ համայնքերում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հաջողություն գրանցած լինեն, միևնույն իշխանություններին հավասար ռեսուրսներ չունեն: «Ոչ միայն ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում, այլև՝ առհասարակ, ընդդիմադիր ուժերը չունեն հավասարաչափ ռեսուրսներ, որոնք ունի իշխող քաղաքական ուժը: Մինչև ընդդիմությունը չունենա համապատասխան ռեսուրսներ, մեր ժողովրդավարությունը կատարյալ չի լինի ու չի կայանա: Մենք պետք է ունենանք համարժեք ընդդիմադիր ուժ` գոնե մեկը կամ երկուսը: ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` կարող է մեկ կամ երկու համայնքում մեկ կամ երկու ընդդիմադիր ուժ հաղթել: Այդպես եղել է նաև անցյալում: Իշխող ուժը չունի կոնկրետ մրցակից»,- ասաց ՀՀԿ-ականը: