|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ` հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com -ը, ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 29-ամյա Մհեր Մարտիրոսյանը իր վարած УАЗ մակնիշի ՊՆ 0835 Մ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան-Ադրբեջան սահմանի 147-րդ կմ հատվածում բախվել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 68-ամյա Գորիկ Օհանյանի վարած ЗИЛ մակնիշի 142 ԼՍ 587 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Մ. Մարտիրոսյանն ու նրա ուղևորներ, 46-ամյա Հենրիկ Սահակյանը և 29-ամյա Գուրգեն Սահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում։