|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին ու հույս հայտնել, որ նա կմասնակցի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին: Կադիրովի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 5-ին:
Չեչնիայի նախագահն իր «Ինսթագրամ»-ում շնորհակալություն է հայտնել Պուտինին և նշել, որ նրա ցանկացած հանձնարարությունն իր համար մեծ ուրախություն է և հսկայական պատասխանատվություն:
«Ես առանց մտածելու կանցնեի հանձնարարության կատարմանը, եթե խոսքն անգամ պահակի հաստիքի մասին լիներ՚»,- գրել է Կադիրովը: